ԱՄՆ-ում կարծում են, որ որ Թուրքիան և Իսրայելը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու Թուրքիայի և Իսրայելի ջանքերը կարող են ավելի արդյունավետ լինել, քան Ֆրանսիայի և Գերմանիայի փորձերը։
Քանի որ Թուրքիան և Իսրայելը հարաբերություններ են հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, ասվում է CNN-ի զեկույցում։
«Կլինեն այլ կողմեր, որոնք նպաստում կամ միջնորդում են դրան, և ակնհայտ է, որ մի շարք ջանքեր արդեն իսկ իրականացվում են: Բայց ի վերջո, ամենայն հավանականությամբ, դա կլինի մի հակամարտություն, որը կտևի ևս որոշ ժամանակ, և ի վերջո կլինի բանակցություններ», - հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան: