Արթուր Վանեցյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հետ
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների և «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Ա. Վանեցյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Արդարություն» կուսակցությունի:
«Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնենք ելքեր այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը: Պարոն Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ:
Ի պատասխան, Արցախի Արդարություն կուսակցության գործող համանախագահ Հ. Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր է մեր գործընկերների հաճախակի այցերը: Փաստեց, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ այլևս ելքեր փնտրելն անիմաստ կլինի: Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով»- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: