Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են Մարիուպոլից մարդկանց դուրսբերման «լռության ռեժիմը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման «լռության ռեժիմը»։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում: Գրում է РИА Новости-ն։
«Ուկրաինական զորքերը երաշխավորում են լիակատար լռություն ողջ երթուղու երկայնքով, որպեսզի Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր, դեղամիջոցներ, իսկ Մարիուպոլի խաղաղ բնակիչները կարողանան մեկնել անվտանգ տարածք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Մարիուպոլը շարունակում է մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնը։