Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

ՔՊ-ականները ստիպել են Առուշ Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալ․ նոր մանրամասներ

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել Առուշ Առուշանյանի գործով վերջին դատական նիստերից մի քանի կարևոր դրվագներ, որոնք յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած նույնիսկ առաջացնել Առուշանյանին առաջադրված մեղադրանքի շինծու և ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, թե իբր նա, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ի սկզբանե Առուշ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն ու միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն առ այն, որ իբր Առուշ Առուշանյանը նրան ասել է, որ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ձայնը կտան «Հայաստան» դաշինքին, ընտրություններից հետո կստանան սոցիալական օգնություն, ինչպես նաև հայտնել է, թե իբր Առուշ Առուշանյանն իրեն կարգադրել է նաև 2021 թվականի մայիս ամսին սոց․ օգնություն ստացած բոլոր անձանց մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Բազմիցս հայտնել ենք հանրությանը, որ քննության ամենասկզբում Լուսինե Ավետյանը երկու անգամ ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանը որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, իսկ սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյող եղել են քողարկված կաշառք Առուշ Առուշանյանի սատարած կուսակցության հանրահավաքին, ընտրություններին նրանց մասնակցելու և կողմ քվեարկելու դիմաց, քանի որ այդ մասին խոսակցություններ որևէ մեկի, այդ թվում՝ Առուշ Առուշանյանի հետ, նա չի ունեցել, հավելելով, որ թեև, այդ շրջանում բնակիչներին նման չափերով օգնություն տրամադրելու հանգամանքից ինքը մտածել է (ընդամենը ենթադրություն), որ դա ընտրությունների համար է, բայց այդ թեմայով կոնկրետ խոսակցություն նա որևէ մեկի հետ չի ունեցել, ով իրեն կասեր, որ այդ օգնությունը հենց ընտրության հարցով է։

Հիշյալ ցուցմունքը տալուց հետո Լուսինե Ավետյանը կալանավորվում է։ Կալանավորվելուց հետո վերջինս մեկ օր անց լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ իբր ստել է նախկինում, երբ ասել է, որ Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել՝ հայտնելով, որ իրականում Առուշանը նախապատրաստել է ընտրակաշառք տալը և իր միջոցով կազմակերպել է երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, ինչը նա պնդել է նաև Առուշանյանի հետ առերեսման ընթացքում։ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո՝ օրեր անց, ՀՀ դատախազության որոշմամբ Լուսինե Ավետյանը գրավով ազատ է արձակվել։ Ակնհայտ է, որ Լուսինե Ավետյանի նկատմամբ ավելի նվազ տեսակի խափանման միջոց է ընտրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս իր տված լրացուցիչ ցուցմունքները փաստացի պնդել է Առուշ Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Մասնավորապես՝ Լուսինե Ավետյանի և Առուշ Առուշանյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել 19․07․2021թ-ին, իսկ Լ․Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է առերեսման հաջորդ օրը՝ 20․07․2021թ-ին, և ուշագրավը հենց այդ որոշման մեջ առկա պատճառաբանական մասն է, որը թույլ է տալիս հանգելու ողջամիտ այն հետևության, որ գործել է փաստացի «ցուցմունք՝ ազատության դիմաց» չգրված կանոնը։

Դրանից հետո, երբ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանի դեմ իր կողմից քննիչի մոտ տրված վերջին երկու ցուցմունքներն՝ առ այն, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, սուտ են, և ինքը նման տեղեկություններ է հայտնել, որպեսզի կալանքից ազատ արձակվի, քանզի հասկացել է, որ այստեղ խնդիրն ինքը չէ, այլ Առուշ Առուշանյանն է՝ հավելելով, որ այլևս չի կարող լռել և անմեղ տեղը մեղադրել Առուշ Առուշանյանին։

Այնուհետև, դատարանում հարցաքննվել են դատակոչված 6 վկաներից 4-ը (սոցիալական օգնություն ստացած անձինք), ովքեր հայտնել են, որ իրենք կարիքավոր են և Առուշ Առուշանյանից խնդրել են օգնություն, վերջինս էլ իրենց օգնել է։ Հայտնել են նաև, որ Առուշ Առուշանյանն իրենց հետ երբեք ընտրություններից չի խոսել, ընտրակաշառք չի տվել և ինչպես անձամբ, այնպես էլ Լուսինե Ավետյանի միջոցով չի ստիպել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին կամ քվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։

Ավելին՝ վերջին դատական նիստերից ակնհայտ դարձավ, որ այդ վկաներից մի քանիսը, ովքեր ամենասկզբում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում, ոչ միայն չեն հասկացել, թե ինչ են գրել հաղորդման մեջ, այլև դրանցից երկուսը հայտնել են, որ ՔՊ-ականներ Ներսես Խաչատրյան և Մարգարիտա Հովսեփյան անվամբ անձինք այցելել են իրենց տուն, և նրանց ասել, որ ստացված հիշյալ սոցիալական օգնությունը եղել է քողարկված ընտրակաշառք՝ առաջարկելով, որ գնան ոստիկանություն և դրա մասին հայտնեն։ Նշված վկաները հայտնել են Ներսես Խաչատրյանին և Մարգարիտա Հովսեփյանին, որ իրենք սոցիալական օգնություն են ստացել, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն Ներսես Խաչատրյանը պնդել է, որ դա ընտրակաշառք է եղել և ասել նրանց, որ , եթե իրենք դրա մասին չհայտնեն իրավապահներին, ապա կձերբակալվեն։ Հիշյալ վկաները դատական նիստի ժամանակ հստակ հայտնեցին, որ վախենալով այդ խոսքերից ( որ կարող են ձերբակալվել) գնացել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունում նույնպես հայտնել են, որ ստացված գումարը հանդիսացել է սոց․օգնություն, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն, քանի որ գրել չգիտեն, հետաքննիչի կողմից տառ առ տառ թելադրանքով գրել են, թե իբր ստացված գումարը եղել է ընտրակաշառք։ Դրանից հետո, Դատարանում հաստատվեց այն հանգամանքը, որ այդ վկաներից երկուսն իսկապես գրել և կարդալ չգիտեն, մասնավորապես՝ դատական նսիտի ընթացքում փոքրիկ փորձարարություն կատարվեց, որի ժամանակ վկաները ոչ միայն իրենց գրածը չկարողացան կարդալ, այլև հետագայում քննիչի կողմից համակարգչով տպագրված իրենց ցուցմունքները նույնպես կարդալ չկարողացան։

Տեղեկացնենք հասարակությանը, որ երեկ դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև այդ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը, ով ընդունել է, որ ինքն իսկապես գնացել է այդ վկաների բնակավայր հետաքրքրվելու, թե նրանց կողմից ստացված սոց․օգնությունը ինչի՞ համար է տրվել, ինչպես ինքն է նշում «ցանկացել եմ բացահայտում կատարել» , սակայն Մարգարիտա Հովսեփյանն այդպես էլ որևէ ողջամիտ կերպով չկարողացավ պաշտպանության կողմին և Դատարանին բացատրել, թե ո՞վ է նա և ի՞նչ իրավունքով է գնացել այդ վկաների բնակավայրեր նման հարցադրումներ կատարելու համար։ Սակայն վերջում պարզ դարձավ, որ Մարգարիտա Հովսեփյանը, ում ամուսնու հետ նախկինում Առուշ Առուշանյանը ենթադրաբար ունեցել է խնդիրներ, պարզապես ատելությամբ է լցված Առուշանյանի նկատմամբ և ներկայումս ուրախ է, որ Առուշանյանը կալանավորված է։

Նշվածից կարծես թե պարզ է, թե ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի կողմից հիշյալ վկաների բնակավայրեր այցելելու և նրանց հետ զրուցելու իրական նպատակը որն է եղել։

Հարգելի հայրենակիցներ, վերջին դատական նիստերի ժամանակ այլ բացահայտումներ ևս եղել են, որոնց մասին դեռ կխոսենք, սակայն կարծում ենք այսքանն արդեն իսկ բավարար է փաստելու, որ քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝

1․ Ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։

Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է։

Հարգելի հայրենակիցներ Ձեր բազմաթիվ նամակներին երբեմն չեմ կարողանում պատասխանել, քանզի այս քանի օրը հսկայական աշխատանքներ են կատարվում եւ ծանր դատական նիստեր են անցկացվում։ Խնդրում ենք հասկանալով մոտենալ:

»