Ադրբեջանն առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Ադրբեջանն ունի «մի տեսակ ոչ բլոկային կարգավիճակ» և պատրաստ է Բաքվում բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
«Նման առաջարկ եղավ ուկրաինական կողմից։ Նման մտադրության դեպքում մենք պատրաստ ենք հյուրընկալել նման հանդիպում։ Ավելի վաղ Բաքուն հանդիպում է ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջև։ Ադրբեջանը ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ է, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ...ունի մի տեսակ արտադաշինքի կարգավիճակ։ Ելնելով դրանից՝ մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ կարող են իրենց հարմարավետ զգալ»,- ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ երկիրը պատրաստ է «ներդնել իր ներդրումը»։