«Կևենսկի», «Փառք Ուհանին». ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը սխալ է արտասանել Զելենսկի և Ուկրաինա անունները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամուլի ասուլիսի ժամանակ սխալ է արտասանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունը՝ նրան անվանելով «Կևենսկի»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մոտավորապես 50 րոպե ես անցկացրել եմ նախագահ Քևենսկու հետ մեր այստեղ գալուց մեկ օր առաջ», - ասել է Փելոսին մամուլի ասուլիսում:
Նաև միջոցառման ժամանակ նա մի քանի անգամ արտասանում է «փառք Ուկրաինային» արտահայտությունը, որն ավելի շատ նման է «փառք Ուհանին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ էր արտահայտվել և ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ներխուժել է Ռուսաստան»։