Այս իշխանությունների հետ ևս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար․ Շարմազանով
Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել
«Ռուսաստանը խառն է Ուկրաինայում։
Իսկ ամենավտանգավորը նա է,որ չի բացառվում թուրք-ադրբեջանական գործողություններ Սյունիքում։
Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այս պայմաններում։
Երդմնակալության միջոցառումներով ու թուրքերի հետ «խաղաղասիրությամբ» է զբաղվում՝ անտեսելով այս սպառնալիքների հեռանկարը։
Այս իշխանությունների հետ եւս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար»,- գրել է Շարմազանովը։