ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռոման Աբրամովիչի դեմ
Եվրամիությունը քննարկում է միլիարդատեր Ռոման Աբրամովիչի և ևս 14 մարդու նկատմամբ անձնական պատժամիջոցների ներդրման հարցը, գրում է Financial Times-ը։
Դիտարկվում են պատժամիջոցներ ռուսական պետական ձեռնարկությունների դեմ, այդ թվում՝ ինքնաթիռների և նավաշինության ոլորտներում, լրացուցիչ սահմանափակումներ բանկային հատվածում, երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծման արգելք, Ռուսաստանում նոր ներդրումային նախագծերի և արտահանման արգելք։