Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կան «լուրջ բանակցությունների պատրաստակամության նշաններ». Վենդի Շերման
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կան «լուրջ բանակցությունների պատրաստակամության նշաններ»: Այս մասին Շերմանն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի պատրաստակամության որոշ նշաններ իրական, լուրջ բանակցությունների համար»,- ասել է պետքարտուղարի տեղակալը: Շերմանը պնդում է, որ Մոսկվայի վրա արևմտյան ճնշումը նպաստել է դրան:
Սակայն, ինչպես նշել է պետքարտուղարի տեղակալը, «մենք պետք է ամեն կերպ օգնենք ուկրաինացիներին»։