Բելառուսի հատուկ ջոկատայինները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին
Բելառուսի հատուկ ջոկատայինները հրաժարվել են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց։ Այս մասին մարտի 14-ի դրությամբ ամփոփել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Մարտի 12-ին Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Բելառուսի Հանրապետության բանակի մասնակցության սպառնալիքը Ուկրաինայի դեմ պատերազմում պահպանվում է։
Նրա խոսքով Լուկաշենկոն դեռ չի համարձակվում մարտի նետել բելառուսական բանակը։