Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուսումնամարզական բազայի վրա, ասել է, որ եթե եվրոպացի առաջնորդները չփակեն երկինքը Ուկրաինայի վրայով, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռները ընկնեն եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա։
«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է Զելենսկին կիրակի երեկոյան տեսաուղերձում։