Մեր նպատակն է, որ Ուկրաինան ստանա խաղաղության և անվտանգության համար անհրաժեշտ արդյունքը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ նշելով դրանց անհրաժեշտությունը։
Կիրակի լույս երկուշաբթի գիշերն իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ներկայացուցիչները ամեն օր խոսում են տեսաֆորմատով։
Հասկանալի է, որ սա բարդ պատմություն է, դժվար ճանապարհ։ Եվ մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքում Ուկրաինան ստանա խաղաղության և անվտանգության համար անհրաժեշտ արդյունքը։ Որպեսզի մենք ունենանք նորմալ ու արդյունավետ երաշխիքներ։ Ոչ թե Բուդապեշտի հուշագրի համաձայն, ոչ թե ինչպես մեր երկնքում, այլ այնպես, որ ուկրաինացիները կարող են ասել, որ սա անվտանգություն է ու խաղաղություն։