«Սա ճիշտ չէ». Կիևում հերքել են ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ ռազմական գերատեսչության տեղեկությունը Լվովի մարզի Յավորովի շրջանի Ստարիչի գյուղի Միջազգային խաղաղապահ կենտրոնի վրա հարվածի ժամանակ 180 «օտարերկրյա վարձկանների» զոհվելու մասին, հայտնում է CNN-ը։
«Դա ճիշտ չէ։ Մաքուր ռուսական քարոզչություն»,- ամերիկյան հեռուստաալիքներից մեկում լրագրողներին ուղղված ուղերձում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Մարկիյան Լուբկիվսկին՝ հավելելով, որ դեռևս հաստատում չկա, որ զոհվածների թվում կա առնվազն մեկ օտարերկրացի։