Գլխավոր դատախազը «տարակուսած» է. նա չգիտի՝ ինչպես է Հովիկ Աբրահամյանը վաճառել կալանքի տակ գտնվող իր տունը (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- նշեց Դավթյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:
Դավթյանը նշեց, որ դատարանն է այդպես որոշել, դատական ակտը բողոքարկվել էր և առանց բողոքարկման արդյունքներին սպասելու գործարքը կայացել է։