Լատվիան կցանկանար, որ Թուրքիան իր բազաներում տեղակայի «Bayraktar TB-2» անօդաչու սարքերը
Լատվիան կցանկանար, որ Թուրքիան իր ավիաբազաներում տեղակայի «Bayraktar TB-2» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Türkiye հրատարակությանը` վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի խոսքերին:
Խոսքը երեքից վեց ամիս ժամկետով դրոնների պահպանման մասին է։
«Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Թուրքիան մի քանի ամիս Լատվիայում տեղակայի «Bayraktar TB-2»-ը։ Եթե դրանք տեղադրվեին մեր ավիաբազաներում երեքից վեց ամիս ժամկետով, մենք կկարողանայինք դրանք փորձարկել…»,- ընդգծել է Փաբրիքսը։
Նշվում է, որ հետագայում «Bayraktar TB-2»-ը կարող է օգտագործվել դիտորդական առաքելություններում։
Նախարարը մարտի 11-ից 13-ը Անթալիայում անցկացված դիվանագիտական համաժողովում խոսել է պլանների և ակնկալիքների մասին։