Հավատացեք՝ ձեր այդ պահվածքը չի կարող ԱԺ ընդդիմությանը սատարողի համար դիտվել որպես ակնկալվող մակարդակ. Ռուբեն Հակոբյանը՝ ընդդդիմադիր պատգամավորներին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին:
«Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որն էր «...մենք չենք իջնի իրենց մակարդակին»՝ ընդդիմադիր կին պատգամավորի հարցին ի պատասխան փողոցի խուլիգանին հարիր վարքագծով վարչապետ կոչվածի հրապարակային հայհոյանքին այսպես հակադարձած ԱԺ ընդդիմության պատասխանը...
Չէի զարմանա, օրինակ, որ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկն այդ պահին հասներ ամբիոնին և հասցներ փողոցն ԱԺ բերածի քիթ ու մռութին, ինչն կլիներ համարժեք հակադարձում խուլիգանի պահվածքին...
Եվ, վստա՛հ եմ, որ այդ պատգամավորը կարող էր դառնար մեր օրերի իրական հերոսը և ազդարարեր ոչ թե դիմադրության, այլ Հայաստանը գահավիժումից փրկելու շարժման սկիզբ...
Եվ, երբ ԱԺ ամբիոնն անարգած սինլքորն իր անբարո վարքի համար նույնիսկ ներողություն չի խնդրում քաղաքացիներից, իսկ հաջորդ օրը ընդդիմությունը մոտենում է ամբիոնին, որից դեռ հայհոյանքի հոտ է բուրում և «պարոնների» հետ միասին մասնակցում է ծխախոտների տեսակավորման, կամ՝ աղաման պե՞տք է դրվի սեղանին, թե ոչ՝ հրատապ օրակարգով հարցերի քննարկմանը... Հավատացեք, որ ձեր այդ պահվածքը չի կարող ԱԺ ընդդիմությանը սատարողի համար դիտվել որպես ակնկալվող մակարդակ...
Ամեն առիթով ձեզ/մեզ լկտիաբար հայհոյողի մակարդակին չիջնելու համար ԱԺ ընդդիմությունը պետք է արմատապես փոխի իր օրակարգն ու վարքագիծը և այն համարժեքի պետությունում ստեղծված իրավիճակին։
Իսկ, որ ստեղծված աշխարաքաղաքական բարդագույն պայմաններում, երբ թշնամին, օգտվելով առիթից, ակնհայտորեն պատրաստվում է նոր հարձակման՝ պետության սուբեկտայնությունը զրոյացրած, Արցախն ու մեր ազգային արժանապատվությունը գլխատած քայլարածին օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից՝ սա աներկբա է։
Հավատացե՛ք, որ պատմությունը նաև մեղադրելու է օրվա ընդդիմությանը՝ խայտառակ կապիտուլյացիա ստորագրած դավաճանին տարի ու կես «սահմանադրորեն» իշխանության թողնելու և պետությանը «սահմանդրորեն» դեպի գահավիժում ուղեկցելու համար։ Կրկնում եմ՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության, ինչն այսօր որբացել և հոշոտվում է քաղաքական մեծամասնության կողմից։
Իսկ, որ չարիքից պետությունը փրկելու այլընտրանք չունեցող միակ տարբերակը միավորված փողոցն է՝ դրանում վաղուց եմ համոզված...»: