Նայե՛ք էդ թուրքական գիծը, հատուկ էնպես են արել, որ Երևանի որ կետից նայես՝ սահմանդ երևա. Արշակ Զաքարյան
Մենք ունենք անթաղ երեխեք, գերիներ, այսօր Ադրբեջանն ինչ-որ պայմաններ է թելադրում: Այսօր 5, վաղը կասեն՝ 10, 20, իսկ հետո կասեն՝ դե դավայ ստեղից: Ո՞ւմ համար ենք խոսում, կարծում եք՝ լսո՞ւմ են: Ասենք այն մարդիկ, որ կարծում են, թե կարելի է թուրքի հետ հաշտություն կնքել, նրա մոտ ինչ-որ բան փոխվո՞ւմ է: Նրան հետաքրքրում է էժան պոմիդորը: Հայկական լոլիկը նրան չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է էժան պոմիդորը, որ լափի: Ի՞նչ ազգ, ի՞նչ պետություն, ի՞նչ սահման: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի ղեկավար Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այլևս չկա ոչ սահմանամերձ. Երևանը սահմանամերձ է:
«Հլը մի հատ գիշերը Մոնումենտից նայեք: Նայե՛ք էդ թուրքական գիծը: Նրանք հատուկ են դա արել: Ճանապարհը, որ սարքեցին, հատուկ լուսավորել են, որ Երևանի որ կետից նայես՝ սահմանդ երևա: Եվ այսօր էլ նրանք վխտում են քաղաքում: Ու քիչ-քիչ կգտնեն կվերացնեն այն մարդկանց, ովքեր իրենց պլաններին խանգարում են: Իսկ իրենց թլպատ եղբայրներին, որ բերել են իշխանության, կպահեն այնքան, մինչև Հայաստանը վերացնեն: Եվ արդեն գնում է այդ ճանապարհով»,- ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ թող իրենից որևէ մեկը չնեղանա, բայց ինքն այլևս չի խոսելու: «Վերջ, գործել է պետք»,- ասաց Զաքարյանը: