Ռամզան Կադիրովի գլխի համար Ուկրաինայում պատրաստ են տալ 100 հազար դոլար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ գտնվում է Կիևի մարզում։
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, ով պնդում է, որ երկրում է։ Մասնավորապես, նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի համար առաջարկում է 100.000 դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին տուն՝ Կիևի մոտ և 40 հեկտար հողատարածք։
Հանգստյան օրերին ռուսական Telegram-ի ալիքները սկսեցին հրապարակել Կադիրովի տեսանյութերը, որտեղ ռուս զինվորականները պնդում էին, որ նա գտնվում է Կիևի մարզում: