Իսրայելը չի օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները
Իսրայելը չի դառնա Վաշինգտոնի և արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու միջոց, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, ով այցով գտնվում է Բրատիսլավայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը չի շրջանցի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները: Արտաքին գործերի նախարարությունը համակարգում է այդ հարցը Իսրայելի Բանկի, նախարարությունների մասնակցությամբ»,- գրել է Լապիդը Twitter-ում։