Կրեմլը տվյալներ չունի Ուկրաինայում Կադիրովի ներկայության մասին
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ Ուկրաինայում գտնվելու մասին։
«Նա, իմ կարծիքով, ուղղակիորեն չի պնդել, որ ինքն Ուկրաինայում է, ուղղակի հայտարարություններ չեն եղել, ուստի խնդրում եմ կապ հաստատել Չեչնիայում հանրապետության ղեկավարի վարչակազմի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայում Կադիրովի հնարավոր ներկայության մասին և արդյոք դա համաձայնեցված է Կրեմլի հետ։