Հրդեհ Արցախում. Ճարտար քաղաքի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է ավելի քան 2 ժամ անց
Մարտի 14-ին ժամը 06:26-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Մարտունու շրջանի, Ճարտար քաղաքի վարչական տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է անասնաֆերմա: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Ժամը 06:25-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Պարզվել է, որ ավտոտրակտորային կայանում այրվում է շինության տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել` ժամը 08:40-ին:
Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինության տանիքի փայտյա կոնստրուկցիան:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»: