«Ոչ, չի բարձրաձայնվում». Պեսկովը չի ասել, թե «հատուկ ռազմական գործողությունը» երբ կավարտվի
Կրեմլը չի նշել «հատուկ ռազմական գործողության» ավարտի ամսաթիվը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չի բարձրաձայնվում», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Կրեմլը բարձրաձայնում է «հատուկ գործողության» մոտավոր կամ ծրագրված ավարտի ժամկետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ Պեսկովը չի պատասխանել ճշտող հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանուր առմամբ գոհ է եղել գործողության ընթացքից։
Նրա խոսքով, Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական գործողությունը» զարգանում է ըստ պլանի և կավարտվի ժամանակին և ամբողջությամբ։ «Ռուսաստանն ունի անկախ ներուժ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար, այն զարգանում է ըստ պլանի, այն կավարտվի ժամանակին և ամբողջությամբ»,- ասել է Պեսկովը։