ՀՕՊ զորամասերից մեկում ամփոփվել են եռօրյա սպայական հավաքների արդյունքները. ՊՆ
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 14-ին ամփոփվել են եռօրյա սպայական հավաքների արդյունքները։
ՊՆ-ից հայտնում են, որ հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները, ճշգրտվել են հետագա աշխատանքային ուղղություններն ու տրվել համապատասխան հանձնարարականներ։