«Խաղադրույքն Ուկրաինան է». Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Պուտինին և ռուսերեն գրառումով դիմել Կրեմլին
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ մարտահրավեր է նետում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մարտահրավեր եմ նետում: Վլադիմիր Պուտին: Մենամարտի: Խաղադրույքը Ուկրաինան է»,- գրել է Մասկը Twitter-ում:
Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ գրելով. «Դուք համաձայն եք այդ մենամարտին»: