Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում. Մոսկվան դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու հարցը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Ալեքսանդր Բաշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի այդ մարմնի նիստերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Որոշում է կայացվել չմասնակցել ԵԽԽՎ հանձնաժողովների և մարմինների աշխատանքներին, լիագումար նիստերին»,- ասել է նա։
Բաշկինը բացատրել է, որ որոշումն ընդունվել է «վեհաժողովի աշխատանքների վառ հակառուսական կողմնորոշման» հետ կապված։ Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան այժմ դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու հարցը։