Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերը Հարավային Կովկասի պրիզմայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման հետևանքով աշխարհում ակտիվ խմորումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում թևակոխում ենք գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջան, ինչն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա։ Նախ՝ պետք է սպասել, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություների հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էական տեղաշարժեր են առաջացնելու համաշխարհային տնտեսության մեջ, որը վերջին տասնամյակներում ավելի փոխկապակցված է դարձել։ Առաջին հերթին դա վերաբերում է պարենամթերքի շուկային։

Ուկրաինան և Ռուսաստանը հացահատիկային և ձեթային մշակաբույսերի արտադրական և մատակարարման շղթայում առանցքային տեղ են զբաղեցնում, և դրանց խափանումներն ու արտահանման սահմանափակումներն էական ազդեցություն կունենան մի շարք երկրների պարենային անվտանգության մակարդակի վրա։ Դրա ազդեցությունը նախևառաջ կզգա մոտ հիսուն երկիր, որոնք իրենց հացահատիկի 30 %-ից ավելին ստանում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Եվ այդ երկրներից շատերը աֆրիկյան ու ասիական քիչ զարգացած պետություններ են, որոնք պարենային դեֆիցիտ ունեն։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության համար կարևորագույն մետաղների ու այլ հումքատեսակների արտահանող է։ Իսկ ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նշանակում է, որ այդ մետաղների ու հումքատեսակների գների էական աճ է նկատվելու։ Միաժամանակ, այդ նյութերից պատրաստված ապրանքներն ավելի թանկ գներով են հայտնվելու միջազգային շուկայում։

Դրան զուգահեռ, ուկրաինական ճգնաժամի սրումը ենթադրում է էներգակիրների գների բարձրացում, ինչն էլ համատարած թանկացումների պատճառ է դառնալու։ Ստացվում է, որ ամենաշատը տուժելու են հասարակ սպառողները, մարդկանց կյանքն ավելի թանկ է դառնալու, աղքատության մակարդակն աճելու է։ Իսկ սոցիալական լարվածության մեծացումը կարող է պատճառ դառնալ նաև աշխարհի այլ մասերում կոնֆլիկտների բռնկման համար։ Պետք է նաև հաշվի առնել, որ Արևմուտքի սահմանափակումները ՌԴ-ին մղելու են խորացնել գործակցությունը Չինաստանի հետ։ Արդյունքում միջազգային արենայում կարող է մեծանալ վերջինիս քաղաքական և տնտեսական կշիռը։ Առանց այն էլ տարբեր արևմտյան վերլուծաբանների շրջանում տեսակետներ են շրջանառվում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումների արդյունքում չինական տնտեսական հնարավորություններն ավելի են մեծանալու, իսկ հաշվի առնելով Չինաստանի արագ աճող տնտեսական պոտենցիալը՝ այդ երկիրն ապագայում կարող է լուրջ մարտահրավեր նետել Արևմուտքին։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ՌԴ-ի դեմ տնտեսական ճնշումները լրացուցիչ հնարավորություններ են բացում Թուրքիայի համար՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու և վերջնականապես հաստատվելու հարցում։ Իսկ Արևմուտքը, բնականաբար, շահագրգռված կլինի, որ Թուրքիան դուրս մղի Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Օրինակ՝ Թուրքիան կարող է փորձել նաև տնտեսապես ներխուժել մեր տարածաշրջան՝ դուրս մղելով ռուսական բիզնեսին։ Այդ դեպքում Թուրքիան տնտեսական էքսպանսիա կիրականացնի ՀՀ-ում՝ սկսելով մեր երկրի «աջարացումը», և թելադրողի դերում հանդես կգա։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ՀՀ-ն ևս տնտեսական հարվածի տակ հայտնվի՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։

Օրինակ՝ ինչ-որ պահի մեզանից կարող են պահանջել ևս հետևել Արևմուտքի սահմանափակումներին, այլապես ՀՀ-ն ևս կհայտնվի պատժամիջոցների տակ։ Ուստի Հայաստանի դիվանագիտական քայլերի հիմնական տրամաբանությունը պետք է լինի նման սցենարի բացառումը։ Մի քիչ ֆանտաստիկ է հնչում, սակայն անհրաժեշտ աշխատանք տանելու արդյունքում հնարավոր է ունենալ մի վիճակ, որ ՀՀ-ն դառնա ռուսական բիզնեսն արևմտյան աշխարհին կապող օղակներից մեկը։ Օրինակ՝ ռուսական կապիտալը սահմանափակումների ճնշումը թուլացնելու համար ԵԱՏՄ-ի գոտում Հայաստանի տնտեսական նշանակությունը դիտարկի տնտեսական գործունեությունը շարունակելու կարևորագույն հարթակ։ Բայց ՀՀ իշխանությունները, կարծես, ձեռքները ծալել, նստել են, «խաղաղության դարաշրջան» են կառուցում ու չեն գիտակցում, որ մեզ նոր մարտահրավերներ են սպասվում՝ այդ թվում՝ տնտեսական։ Իսկ երբ հարվածի տակ հայտնվենք, արդեն ուշ կլինի քայլեր ձեռնարկելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում