NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հայաստանից դոլարի ու եվրոյի արտահոսք չպետք է թույլ տալ. սահմանափակումներ են պետք». տնտեսագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ռազմական գործողություններով, արևմտյան պետությունների պատժամիջոցներով, ինչպես նաև ՌԴ ԿԲ ակտիվների մեծ մասի սառեցմամբ պայմանավորված՝ ռուբլին արժեզրկվել է: ՌԴ ԿԲ-ն արդեն ազատ չէ արժույթային ինտերվենցիաներ իրականացնել: Ռուսական ռուբլին մոտ 50 տոկոսով արժեզրկվել է, թեպետ վերջին օրերին որոշակիորեն արժևորվել է, քանի որ ներքին շուկայում արտարժույթի պահանջարկը արհեստականորեն զսպվեց:

«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով արտարժութային շուկային, այս մասին նշել է տնտեսագետ, կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը: Ռուբլու վերոնշյալ արժևորման վրա, ըստ տնտեսագետի, ազդել է ՌԴ ԿԲ որոշումը, ըստ որի, արտարժույթի առքուվաճառքը ՌԴ քաղաքացիներին ու կազմակերպություններին 6 ամսով արգելվել է. «Այս քայլն արվել է, որ շուկայում արտարժույթի կտրուկ պահանջարկը ավելի չմեծանա ու զսպվի: Եվ այդ սահմանափակումների ֆոնին ռուբլու փոխարժեքը երեկվա դրությամբ փոքր-ինչ կայունացել էր, թեպետ հետագա զարգացումները կարող են ազդել փոխարժեքի վրա, և երկարաժամկետ կանխատեսում այս առումով չենք կարող անել»: Մեր զրուցակիցը չբացառեց, որ վերոնշյալ սահմանափակումը կարող է ազդել նաև արտարժույթի մեր շուկայի վրա:

Նա մատնանշեց Հայաստանից արտարժույթի հնարավոր արտահոսքի մասին՝ շեշտելով, որ այդ երևույթը կազդի ՀՀ-ում արտարժութային պաշարների, ինչպես նաև դրամի փոխարժեքի վրա. «Մենք դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ հոսք ենք տեսնում: Իհարկե, չենք կարող պնդել, որ բոլորը արտարժութային գործարքների համար են գալիս, բայցևայնպես, եթե գալիս են, բնական է, որ որոշակիորեն արտարժույթի փոխանակում պետք է անեն. օրինակ՝ ռուբլին փոխանակեն դրամով կամ էլ դոլար, եվրո գնեն, քանի որ Հայաստանում այս տեսանկյունից պաշտոնապես դեռ որևէ սահմանափակման մասին չի հայտարարվել, և նման որոշումը փաստող ակտ չկա: Այս դեպքում հնարավոր է այդ կերպ՝ արտարժույթի փոխանակումներով ազդեն դրամի փոխարժեքի վրա, որը արդեն իսկ որոշակիորեն նվազել է դրամի և եվրոյի նկատմամբ՝ պայմանավորված շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի միտումներով: Մասնավորապես, դոլարի նկատմամբ պահանջարկը մեծացել է»:

Իսկ թե ինչ պետք է անել, որ նկարագրված երևույթը չազդի մեր շուկայի ու ազգային արժույթի վրա, տնտեսագետը նշեց. «Առաջին հերթին երկրից դոլարի ու եվրոյի արտահոսք չպետք է թույլ տալ: Որոշակի սահմանափակումներ պետք է մտցվեն արտարժութային գործարքների նկատմամբ. եթե գործընկեր երկիրը նման սահմանափակումներ է մտցրել, ապա շատ կարճ ժամանակահատվածում այդ խնդիրը կարող է տարածվել նաև մեր ներքին շուկայի վրա: Հետևաբար, այս առումով որոշակի սահմանափակումների անհրաժեշտություն կա, ինչն առկա իրավիճակում ավելի պարզություն կմտցնի: Մինչ այս պահը (զրույցը կայացել է երեկ կեսօրին), իմ տեղեկություններով, ԿԲ-ն որևէ կերպ չի միջամտում շուկայական գնագոյացմանը, և դրամի փոխարժեքը ձևավորվում է առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Այդուհանդերձ, հնարավոր հետագա զարգացումների ֆոնին կարելի է ինչ-որ սահմանափակող որոշումներ կայացնել»:

Կարեն Սարգսյանը նշեց մեկ այլ հանգամանքի մասին. «Մյուս կողմից՝ երբ դրամի փոխարժեքը որոշակիորեն նվազում է դոլարի ու եվրոյի նկատմամբ, ու, այսպես ասած, ճշգրտվում է ռուբլու փոխարժեքի հետ, այդ երևույթը փոքրինչ նպաստում է արտահանմանը. եթե ռուբլու կտրուկ արժեզրկման ֆոնին դրամի փոխարժեքն արհեստականորեն պահենք նույն մակարդակի վրա, այդ պարագայում արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում՝ վնասներն ավելի մեծ կլինեին արտահանման տեսանկյունից: Դրամի փոխարժեքի այս անկումը որոշակիորեն օգուտ է մեր արտահանողների համար, որովհետև ռիսկերը և վնասները ոչ մեծ չափով, բայց նվազում են»:

Նրա խոսքով, եթե դրամի արհեստական արժեզրկում թույլ տանք, դա կնշանակի արտարժութային պաշարների նվազում, ինչը, ըստ տնտեսագետի, կվտանգի մեր դրամավարկային քաղաքականությունը և ներքին ֆինանսական շուկայի կայունությունը. «Եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի, ու հետագայում վտանգվի նաև դրամի փոխարժեքը, ԿԲ-ն, բնականաբար, պետք է միջամտի: Դրամի փոխարժեքը կախված է մեր արտարժութային ծավալների պաշարից: Բավարար քանակով արտարժույթ՝ դոլար, եվրո, ունենալու դեպքում ցանկացած պարագայում կարող ենք շուկայում ապահովել արտարժույթի պահանջարկը: Բայց պարզ է, որ յուրաքանչյուր պետության արտարժութային պաշարները սահմանափակ են: Իսկ այսօր ստեղծված պայմաններում, անկախ տնտեսության վիճակից, նման կտրուկ տատանումները կարող են ազդել ֆինանսական շուկայի կայունության վրա, քանի որ դրամի կայունության հիմնական երաշխիքը մեր արտարժութային պաշարներն են: Մինչդեռ ճգնաժամային իրավիճակներում, երբ կտրուկ մեծանում է արտարժույթի նկատմամբ պահանջարկը, հնարավոր է՝ պահուստները չբավարարեն, որպեսզի պատշաճ կերպով կարողանանք ապահովել փոխարժեքի կայունությունը: Այնպես որ, հնարավորինս պետք է այնպես անել, որ այդ պաշարները կտրուկ չնվազեն»:

Ամփոփելով ու անդրադառնալով ռուբլու արժեզրկման հնարավոր ազդեցություններին մեր տնտեսության վրա՝ Կարեն Սարգսյանը առաջին հերթին շեշտեց արտահանման մասին: Նրա խոսքով, անգամ որոշ արտահանողներ դադարեցրել են իրենց գործունեությունը և սպասում են հստակության:

Շեշտելով նաև ՀՀ եկող տրանսֆերտների, ռուբլու արժեզրկման ֆոնին դրանց առումով առկա խնդիրներից բխող հետևանքների մասին՝ նա նշեց նաև ՌԴից ներմուծվող ապրանքների գների հնարավոր աճի մասին. «Չպետք է մոռանանք նաև, որ ՀՀ-ն ներմուծող երկիր է: Արդեն խոսվում է, որ ՌԴ-ում բազմաթիվ ապրանքների գներ բարձրացել են: Խոսքը նաև արտահանվող ապրանքների մասին է: Այդ գնաճը նաև ՀՀ շուկայում է գների բարձրացման հանգեցնելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: