Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Մարդուն մեծաքանակ գնումներ կատարելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, ազնիվ չէ». Պիպոյան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Անվերահսկելի գնաճ, գնումներ, որոնց արդյունքում խանութներում դատարկվում են պարենային ապրանքների դարակները: Քաղաքացիները մեծաթիվ գնումներ են կատարում` անտեսելով պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հորդորները, թե «կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»։

Բնականաբար, ստեղծված իրավիճակում կունենանք տնտեսվարողներ, որոնք կփորձեն և կօգտվեն առիթից, սպառողներ, որոնք ևս «նպաստում են» գնաճին, և պետական գերատեսչություններ, որոնք փաստացի քայլեր չեն ձեռնարկում գնաճը կամ դրա հետևանքները կանխելու համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ դեռ տասը-տասնհինգ օր առաջ իր հարցազրույցներում նշել էր, որ այժմ պետության կառավարման համակարգի բարձրախոսները պետք է մշտապես միացված լինեն: «Ոչ թե լրատվական միջոցները պետք է նախաձեռնեն պետական կառավարման համակարգի գերատեսչությունների հետ հաղորդակցում, այլ հակառակը: Ինչո՞ւ, որովհետև արտաքին աշխարհից տեղեկատվական հոսքեր են գալու, որոնք առաջացնելու են շոկ: Անհրաժեշտ էր սա կանխատեսել և ավելին` կախված արտաքին աշխարհի ազդակներից, պետք է ունենայինք պետական ռազմավարություն, թե որ դեպքում ինչ ենք անելու, պետությունը պետք է ձեռքը պահեր պուլսի վրա: Պետք էր անընդհատ հաղորդակցում ապահովել, որպեսզի արտաքին աշխարհից եկող առաջին ինֆորմացիան, վատ ազդակը մեր երկրում այսպիսի արագ շոկ չառաջացներ: Մենք լռեցինք, լռեցինք, արտաքին աշխարհից շոկային էֆեկտ ունեցող ազդակները եկան, և, բնականաբար, դրանք ստացան համապատասխան հանրային արձագանք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Ընդգծում է` երբեմն իրենք էլ են դժվարանում սպառողներին խորհուրդ տալ, թե ինչ անել ստեղծված իրավիճակում: «Խուճապ, իհարկե, կա: Այո, խուճապային գնումներ կատարել չի կարելի: Բայց մյուս կողմն էլ կա: Ի վերջո, մենք գնաճ կանխատեսում ենք: Այն շուկաներում, որտեղ սպասվում է դեֆիցիտ, կլինի գնաճ: Սոցիալ-տնտեսական այս վիճակում, երբ մարդը գիտի, որ այսօր ունի 10 հազար դրամ, նա կարող է այդ գումարով գնել 8 շիշ ձեթ, ինչո՞ւ այսօր չգնի, բայց վաղը նույն քանակի ձեթի համար վճարի 20 հազար դրամ: Մարդն այսպես է տրամաբանում, ծայրը ծայրին հասցնելով ապրում է, ուստի նրան մեղադրելն էլ ազնիվ չէ: Այսինքն` ի սկզբանե ունեցանք բացթողում, որն էլ ունեցավ շղթայական բացասական ազդեցություն: Մի կողմից՝ սպառողները սկսեցին ավելի շատ ապրանք պահեստավորել, քան կարիքը կար, մյուս կողմից` այս ֆոնին բիզնեսի ներկայացուցիչները որոշեցին առիթից օգտվել և օգտվեցին: Արդյունքում հանրագումարում ունեցանք այն, ինչն ունենք: Ամենակարևորը` չունենք համեստություն ընդունելու համար, որ այս ամենը գալիս է մեր սխալներից: Հասարակությունը մուննաթ է գալիս պետության վրա, ինչ-որ մասով ճիշտ է անում, պետությունն էլ փոխանակ հասկանա, որ պետք է ժամանակին խոսեր, բայց դա չի արել, ասում է` մենք ոչնչի պրոբլեմ չունենք, ինչո՞ւ եք ապրանք պահեստավորում: Բա, եթե կարիք չունեիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, որ մարդկանց հետ խոսեիք, ասեիք, որ հնարավոր է` վաղը լսեք, որ Վրաստանում դեֆիցիտ կա, Ռուսաստանն ապրանքային շուկայում սահմանափակումներ է անում, բայց դուք չվախենաք, մենք դրան պատրաստ ենք, համապատասխան քայլերն արել ենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է` քաղաքացու հետ անկեղծ զրույցը հերթական անգամ չկայացավ: «Երկխոսություն չկա: Ռազմավարության մշակման մասին էլ խոսք չկա: Ունենք գործարար, որ կարող է շաքարավազ արտադրել: Կամ, որպես պահեստային տարբերակ, օրինակ` Բրազիլիայից կարող ենք հումք բերել, մշակել, անհանգստանալու կարիք չկա: Կարող էինք ասել, որ եթե Երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, մեր ունեցածը մեզ հերիք է: Կարող էինք այդ պարզ, անկեղծ, ուղիղ երկխոսությունն ունենալ հասարակության հետ: Ունեցե՞լ ենք, իհարկե, ոչ: Իսկ հիմա ասել, թե ինչու խուճապահար գնումներ կատարեցիք, մեղմ ասած, ճիշտ չէ: Սոցիալական վատ պայմաններում ապրող մարդը, որը լսում է փորձագիտական կարծիք, որ ձեթը թանկանալու է, ինչո՞ւ պետք է ձեթ չգնի: Մենք այնքան լավ չենք ապրում, որ մտածենք` չնայած վաղը ապրանքները թանկանալու են, պրոբլեմ չենք ունենալու դրանք գնելու հարցում: Պետությունը մուննաթ գալուց, խոսելուց առաջ պետք է նայի` իսկ ինքն իր անելիքն արե՞լ է, թե՞ ոչ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: