Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե արևմտամետ Փաշինյանը ազատեր իր աթոռը. վերջինս բավականին «ազատություններ» է թույլ տվել իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«ng.ru-ն «Ռուսաստան-Հայաստան. երախտագիտության և «հավերժ բարեկամության» պարադոքսները» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Ռուսաստանը դիմադրում է ԵՄ երկրների կողմից պատժամիջոցների հարվածներին, Ռուսաստանի ավանդական գործընկերներից մեկը՝ Հայաստանը, կարծես թե ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ՝ մասնակցելով «Հավակնություններ. ՀայաստանՖրանսիա» համաժողովին: Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի անդամ է և բանակցությունների համար Փարիզ էր մեկնել այն ժամանակ, երբ այդ կառույցի առաջատար ուժերից մեկը՝ Ռուսաստանը, կռվում է, և նրա զինված ուժերի վրա կրակում են «եվրոպական գործընկերների» կողմից Ուկրաինային տրամադրված զենքով։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վարչապետի կայքը, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա էր մեկնել ոչ միայն աշխատանքային այցով։

Ուղևորությունը համընկնում է Փարիզի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերու թյունների հաստատման 30-ամյակի հետ։ Ֆրանսիայում Փաշինյանին ուղեկցել էր տպավորիչ պատվիրակություն, որի կազմում են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար ղեկավար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։ Այսինքն, Հայաստանի և Ֆրանսիայի միջև մերձեցման ցանկություն կա, ինչը զարմանալի չէ, քանի որ արևմտաեվրոպական այդ երկրում բավականին մեծ հայկական սփյուռք կա՝ մոտ 500 հազար մարդ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ի սկզբանե էր անհանգստություն առաջացրել Կրեմլում, նա հենց սկզբից համարվում էր արևմտամետ քաղաքական գործիչ, որը ստիպված էր հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ վախենալով աշխարհաքաղաքական հետևանքներից։ Փաշինյանն իր ներկայիս պաշտոնին գալուց առաջ իրեն բավականին «ազատություններ» է թույլ տվել: Օրինակ՝ 2013 թվականին որպես պատգամավոր դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ հայտարարելով, որ այդ կազմակերպությանն անդամակցելը կարող է ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունը և չի բխում ազգային անվտանգության շահերից: 2016 թվականին ևս նա դեմ է քվեարկել Կովկասում հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ռուս-հայկական պայմանագրին՝ համարելով, որ Հայաստանը պետք է ստեղծի իր համակարգը։ «Ռուսաստանը չի կարող համարվել Հայաստանի անվտանգության իրական երաշխավոր։ Ռուսաստանի հետ նման պայմանագիրը միայն անվտանգության ամրապնդման պատրանք է ստեղծում»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի ավելի ուշ հայտարարությունները, թե 2018 թվականի հեղափոխությունն ուղղված չէ Մոսկվայի դեմ, և ինքը չի ձգտում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ոչ մի կերպ չի հանգստացրել Մոսկվային։ Հետագայում, բնականաբար, շատերը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը նրա հանդեպ տեսել են այն առումով, որ Կրեմլը որոշակի հեռավորությունից էր հետևել 2020 թվականին Ղարաբաղում հակամարտության զարգացմանը։ Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե արևմտամետ Փաշինյանը ազատեր իր աթոռը՝ այն զիջելով ավելի ռուսամետ քաղաքական գործչի։ Բայց նույնիսկ պատերազմում պարտվելը չհեռացրեց Փաշինյանին իշխանությունից, իսկ դրանից հետո նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին երախտագիտությամբ ասաց, որ Հայաստանը զգում էր Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ։ Սակայն «հավերժ բարեկամության» հաջորդ շրջանն, ըստ երևույթին, կարճատև էր, և այժմ, երբ Ռուսաստանը լիովին զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, Հայաստանի վարչապետը այցելել է ոչ թե Ռուսաստան, այլ Ֆրանսիա։

Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում ֆրանսիական բիզնեսի ներկայացուցչության ընդլայնմամբ։ Մակրոնը իր հերթին ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման հարցում։ «Մեր քաղաքական, մշակութային և տնտեսական կապերը շարունակում են ամրապնդվել տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, պատվաստանյութերի չափաբաժինների տրամադրման միջոցով, որոնք կօգնեն Հայաստանին պայքարել համաճարակային ճգնաժամի դեմ, և վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմամբ»,ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը վերջերս ակտիվորեն փորձում էր իրեն խաղաղարարի դերում, սակայն, դատելով տեղեկություններից, այդ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները միայն «շոշափել են միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները» և ներկա պահի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Իսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հարցը շոշոփվել է կա՛մ անուղղակի, կա՛մ այնպես, որ քչերը գիտեն բանակցությունների էության մասին։ Անհայտ է նաև, թե արդյո՞ք Փաշինյանը իր այդ այցը համաձայնեցրել է Մոսկվայի հետ, որը սովորաբար նյարդային է արձագանքում իր դաշնակիցների՝ արևմտյան երկրներին մերձենալու փորձերին։

Ի վերջո, նման բանակցությունների փաստով, այն պահին, երբ Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական ուժերը ուղղված են պատժամիջոցներին հակազդելուն, Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանևրել Կրեմլի և Արևմուտքի միջև։ Ավելին, երկու աթոռի վրա նստելու նման ցանկությունն արդեն իսկ վատ է անդրադարձել Հայաստանի վրա, իսկ ներկայիս ստեղծված նյարդային աշխարհաքաղաքական իրավիճակում դա կարող է կործանարար լինել Հայաստանի արտաքին քաղաքականության համար, քանի որ Կրեմլը թույլ չի տա իր դաշնակցի սեպարատ շփումները «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչների հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: