Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա տեղեկացրեց, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։ «Փոխըմբռնումը 100 տոկոս է։ Կարևոր էր նաև Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցը՝ որպես այս պատերազմը հնարավորինս արագ և արդար խաղաղ պայմաններում ավարտելու բանակցային ջանքերի մի մաս։ Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- ասել է Զելենսկին։
Մինչդեռ, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկից երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։