Մեծ Բրիտանիայում նշում են, որ Ռուսաստանը կարող է ծրագրել քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կենսաբանական զենքի հավանական կիրառման վերաբերյալ։
«Ռուսաստանը կարող է ծրագրել քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ նման ենթադրություն արվել էր Սպիտակ տանը։