ԱՄՆ–ն նախազգուշացրել է Չինաստանին
«Միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Չինաստանի դեմ, եթե նա աջակցի Ռուսաստանին ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում, նշանակալից կլինեն, բայց ԱՄՆ-ը դեռ մանրամասն չի քննարկել դրանք դաշնակիցների հետ»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է Коммерсант-ը։
Կոնկրետ միջոցառումները Սպիտակ տունը կհամակարգի իր գործընկերների և դաշնակիցների հետ այդ որոշումը կայացնելու համար։
Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը շեշտել է, որ ԱՄՆ պատվիրակությունն արդեն զգուշացրել է Չինաստանի ներկայացուցիչներին, որ Ռուսաստանին աջակցելու հետևանքները կլինեն ծանր ոչ միայն Չինաստանի, այլև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար։