Իսպանիայում կալանքի է վերցվել ռուս գործարարի զբոսանավը
Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են ռուս օլիգարխի 140 մլն դոլար արժողությամբ զբոսանավը։ Շքեղ նավը պատկանում է գործարար, Rostec-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովին։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Reuters-ին հղումով։
«Այսօր մենք կալանել ենք գլխավոր օլիգարխներից մեկին պատկանող զբոսանավը», - մեջբերում է հրատարակությունը:
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ 85 մետրանոց «Վալերի» զբոսանավը պատկանում է Սերգեյ Չեմեզովին։