Կիևի բնակելի շենքում պայթյուն է որոտացել
Կիևում մարտի 15-ի գիշերը մի քանի պայթյուն է որոտացել, ենթադրաբար հրթիռային հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում են ուկրաինական ծառայություններն ու լրատվամիջոցները։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասում արկը հարվածել է տասը հարկանի բնակելի շենքին։ Հրդեհը տարածվել է առաջինից հինգերորդ հարկ։
Ընդհանուր առմամբ, ըստ ականատեսների, առավոտյան ժամերին 4 պայթյուն է հնչել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Փրկարարների նախնական տեղեկություններով՝ այրված տասնհարկանի շենքում մեկ մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է։ Հրդեհը մարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը յոթին։