Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական հենակետը Գուտա-Մեժիգորսկայա գյուղի մոտ, առգրավել հրթիռային համակարգեր
Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները գրավել են ուկրաինական հենակետը Գուտա-Մեժիգորսկայա գյուղի մոտ, առգրավել են 10 Javelin հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուս դեսանտայիններն առգրավել են ամերիկյան արտադրության Javelin 10 հակատանկային հրթիռային համալիր և մի շարք այլ զինատեսակներ, որոնք արևմտյան երկրների կողմից Ուկրաինային են մատակարարվել»,- Կոնաշենկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։