Ռոման Աբրամովիչի շուրջ պատժամիջոցների օղակը սեղմվում է
Ռոման Աբրամովիչը վայրէջք է կատարել Մոսկվա՝ Ստամբուլում կարճ թռիչքից հետո, հայտնում է իսրայելական Details կայքը՝ հղում անելով Flightradar24-ին։
Ռուս օլիգարխն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ պատժամիջոցների ցուցակում էր և այժմ ստիպված է ապաստան փնտրել իր ունեցվածքի համար, նշում է իսրայելական հրատարակությունը։
Ինչպես Details-ն արդեն ասել է, ռուս միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելում կիրակի օրը՝ մարտի 13-ին։ Հենց հաջորդ օրն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը պատժամիջոցների վերաբերյալ հայտարարություն արեց. «Իսրայելը չի լինի այնպիսի երկիր, որը թույլ կտա շրջանցել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Արտաքին գործերի նախարարությունն այս հարցը համակարգում է Իսրայելի բանկի, ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, օդանավակայանների վարչության և այլ գերատեսչությունների հետ»:
Ռուսական ներխուժումից հետո Իսրայելի կողմից մասնավոր ինքնաթիռների վրա սահմանած սահմանափակումները նշանակում էին, որ Աբրամովիչի ինքնաթիռը չէր կարող օդանավակայանում մնալ ավելի քան 24 ժամ։