Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է տեղեկությունը, թե Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:
Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: