ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթին, հաղորդում է Bloomberg-ը՝ ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության հղումով։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն ընդունվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի ավելի քան 600 մարդու։