Դոնեցկում զոհվել է 21 մարդ և վիրավորվել 43-ը
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուկրաինական զորքերի ագրեսիայի հետևանքով մեկ օրում զոհվել է 21, վիրավորվել՝ 43 մարդ, հայտնել են Դոնեցկի ժողովրդական միլիցիայից։
«Ուկրաինական ագրեսիայի հետևանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել»,- ասվում է գերատեսչության՝ Telegram-ի ալիքում։
Երկուշաբթի օրը Դոնեցկի ժողովրդական միլիցիան հաղորդել է 21 զոհի և 33 վիրավորի մասին: