Սերդար Բերդիմուհամեդովը ընտրվեց Թուրքմենստանի նախագահ
Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ մարտի 12-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը, որի օգտին քվեարկել է ընտրողների 72,97%-ը։
Երկրի Նախարարների կաբինետի փոխնախագահ, նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, առաջադրվել է որպես Թուրքմենստանի իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու։
Սերդար Բերդիմուհամեդովը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 22-ին Աշխաբադում։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի միակ որդին է։