2021 թվականին Բելառուսում կասեցվել է 11 ահաբեկչություն․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2021 թվականին երկրի պետական անվտանգության մարմինները կանխել են ահաբեկչության 11 փորձ, որոնք ֆինանսավորվել են Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի տարածքներից։
Նա նշել է, որ «ԿԳԲ-ի ուժերը բացահայտել են պետական լրատվամիջոցների ներկայացուցիչների, դատավորների, պատգամավորների, իրավապահների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ բռնի ծայրահեղական գործողություններ կատարելու ծրագրեր»։