Մանրամասներ՝ Ժիրինովսկու առողջական վիճակի մասին
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին աստիճանաբար ապաքինվում է։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով SHOT Telegram ալիքին։
Նշվում է, որ քաղաքական գործիչը գիտակցության մեջ է և նրան տրվում են քնելու և արագ ապաքինման համար անհրաժեշտ հանգստացնող դեղամիջոցներ։
«Վերլուծությունների արդյունքներով՝ Ժիրինովսկու վիճակը կայուն ծանր է, ցուցանիշները մի փոքր տատանվում են․ երբեմն ավելի լավ, երբեմն ավելի վատ»,- պարզաբանել է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, դրական դինամիկան կարելի է նկատել քաղաքական գործչի առողջական վիճամի մեջ։