Կիևում պարետային ժամ է մտցվելու
Կիևում պարետային ժամ է մտցվելու` մարտի 15-ի ժամը 20.00-ից մինչև մարտի 17-ի ժամը 7.00-ն (Մոսկվայի ժամանակով ժամը 21.00-ից մինչև 8.00-ը): Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի Telegram-յան ալիքին։
Նրա խոսքով՝ այժմ կարգելվի Կիևում տեղաշարժվել առանց հատուկ անցումների։
«Դուք կարող եք դուրս գալ միայն ապաստարան հասնելու համար: Պարետային ժամը կգործի մինչև մարտի 17-ի առավոտյան ժամը 7-ը»,- ասել է Կլիչկոն։
Քաղաքի ղեկավարը բոլոր կիևցիներին խնդրել է պատրաստվել այն փաստին, որ նրանք ստիպված կլինեն երկու օր տանը մնալ։ Տագնապի ազդանշանի դեպքում Կիևի բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել ապաստարան։