Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում ռեժիմի փոփոխության հարց չի բարձրացվել․ Ֆրանսիայում ՌԴ դեսպան
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռեժիմի փոփոխության հարցը նույնիսկ չի բարձրացվել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Մեշկովը նշել է, որ Ռուսաստանը ռեժիմը փոխելու խնդիր չի դնում, քանի որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան։
Մարտի 14-ին առցանց ռեժիմով կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել մինչև մարտի 15-ը։