Չինաստանն Ուկրաինային հումանիտար օգնություն է տրամադրել
Չինաստանի իշխանությունները մարդասիրական օգնության առաջին երկու խմբաքանակն ուղարկել են Ուկրաինա, իսկ երրորդը, ակնկալվում է, որ շուտով կուղարկվի, ասել է Լվովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին Ուկրաինայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Սյանրոնգի հետ հանդիպումից հետո։
«Չինաստանն ու Ուկրաինան արդեն ռազմավարական գործընկերներ են 30 տարի: Ահա թե քանի տարի է անցել այն օրվանից, երբ մեր երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ»,- գրել է Կոզիցկին Telegram-ում։
Նրա խոսքով՝ Ֆան Սյանրոնգը վստահեցրել է, որ Չինաստանը կշարունակի «լավ ուժ լինել Ուկրաինայի համար՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»։