Պուտինը ստանում է ողջ հետախուզական տվյալները. Պեսկով
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար, հետախուզական տվյալներն ամբողջությամբ ստանում է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ նա չմեկնաբանեց իսրայելցի հասարակական գործիչ Յակով Կեդմիի խոսքերն այն մասին, որ, ընդհանուր առմամբ, ռազմական գործողության հաջողությունը մեծապես կախված է ռազմական հետախուզության գործողություններից։
Պեսկովը նշել է, որ նման փորձագետ իրեն անծանոթ է։
«Իսրայելում կան բազմաթիվ փորձագետներ, որոնք աշխատում են հետախուզության ոլորտում: Այստեղ ես կմնամ առանց մեկնաբանության»,- հավելեց նա։