Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Ռուսաստան
Սպասվում է, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։
«Թուրք նախարարի այցը Մոսկվա նախատեսված է վաղը»,- ասել է աղբյուրը։
Միաժամանակ Չավուշօղլուի՝ Ռուսաստան ժամանելու ստույգ ժամը և երկրում գտնվելու տևողությունը հայտնի չեն։
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։