Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Չավուշօղլու
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն անհրաժեշտ է համարում աշխատել նաև Ռուսաստանի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
ԱԳՆ ղեկավարը դրական է արձագանքել ռուս-ուկրաինական ընթացող բանակցություններին։
Մամուլի ասուլիսում նախարար Չավուշօղլուն ասել է նաեւ, որ շրջապատված Մարիուպոլում մնացել է Թուրքիայի մոտ 100-110 քաղաքացի, որոնք այսօր կամ վաղը կտարհանվեն։