Ես ձեզ զգուշացրել եմ, որ մեզ մղելու են այս գործողության մեջ. Լուկաշենկոն Կիևին մեղադրել է Բելառուսի ուղղությամբ Տոչկա–Ու–ի արձակման մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսն ուկրաինական Տոչկա–Ու հրթիռով հրթիռակոծելու փորձի մասին, գրում է Sputnik Near Abroad-ը։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ռուս և բելառուս զինվորականները համատեղ հրթիռ են ոչնչացրել Պրիպյատի վրա։
«Ես ձեզ զգուշացրել եմ, որ մեզ մղելու են այս գործողության մեջ, մեզ կփորձեն ներքաշել դրա մեջ»,- ասել է նախագահը։