Ռուս–ուկրաինական բանակցությունները շարունակվում են
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները տեխնիկական դադարից հետո վերսկսել են բանակցությունները։
Այս մասին, ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի, հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Բանակցություններն արդեն ընթանում են»,- ասել է Արախամիան։
Ուկրաինական պատվիրակության անդամներն առայժմ ձեռնպահ են մնում այլ մեկնաբանություններից։